Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում վրացերենի ամբիոն կբացվի։ Քարթվելալոգիայի ամբիոնի բացման որոշումն ընդունվել է ապրիլի 16-ին՝ երկու երկրների ԿԳ նախարարներ Արմեն Աշոտյանի եւ Դմիտրի Շաշկինի՝ Թբիլիսիում տեղի ունեցած հադիպման ժամանակ։

Կողմերը քննարկել են նաեւ կրթության եւ նոր ուսումնական ծրագրերի շրջանակներում համագործակցության հեռանկարների մասին, որոնք ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին բուհեր ընդունվելու առավելություններ են տալիս։

Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ այս տարի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները վրացական բուհեր կընդունվեն ընդհանուր գիտելիքները ստուգող քննությամբ։ Դիմորդները վրացերենի մեկամյա կուրսեր կանցնեն, ինչը նրանց թույլ կտա հետագայում մասնագիտական կրթությունը ստանալ վրացերենով։

Բարձր միավորներ վաստակած 100 ուսանողների ուսման վարձը կվճարի պետությունը։