Բանգկոկի Լաքսի մարզի հակակառավարական ցուցարարների ու իշխանամետ «կարմիր շապիկավորների» միջեւ բախման ժամանակ վարչական մասնաշենքի մոտ երեք մարդ հրազենային ու բեկորային վնասվածքներ են ստացել, շաբաթ հաղորդել է Thai PBS հեռուստաալիքը:
Ընդդիմադիր ակցիայի մասնակիցների մեծ խումբը դեռ շաբաթ առավոտյան արգելափակել էլ Լաքսիի մարզային վարչության շենքը Բանգկոկի հյուսիսային ծայրամասում՝ քվեաթերթիկների բաշխումը թույլ չտալու համար, որոնք պահվում են շենքում, մարզի ընտրատեղամասում: Կիրակի Թաիլանդում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան, ինչն էլ փորձում է խափանել ընդդիմությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ցերեկը շենքին է մոտեցել իշխանության կողմնակիցների խումբ, որը հիմնականում բաղկացած է Հանուն ժողովրդավարության ընդդեմ բռնատիրության միավորված ճակատի անդամ «կարմիր շապիկավորներից: Քաղաքական հակառակորդները վիճել են, ինչն էլ վերաճել է բախման, հաղորդում է հեռուստաալիքը:




























