Առատ ձյան, ուժեղ քամու եւ ցածր տեսանելության պատճառով Կիրանց - Ոսկեպար ճանապարհահատվածում այսօր՝ փետրվարի 1-ին ժամը 15:30 դրությամբ կուտակվել էր ծանրաքաշ 17 ավտոմեքենա, որոնք Նոյեմբերյանի տարածաշրջանի «Լեւոն – 2» ճանապարհաշինարարների ջանքերով դուրս են բերվել ձնաբքից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:


























