Ոստիկանության Շենգավիթի բաժնում, հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 42-ամյա Մուրադ Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:



























