Ոստիկանության Աշտարակի բաժնում, հունվարի 31-ին, ժամը 11.45-ին, 61-ամյա Անդրանիկ Թ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 290 փամփուշտ, 4 տրոտիլ, էլեկտրական պայթուցիչ, ինքնաձիգի 7 պահունակ եւ ինքնաձիգի 9 տարբեր մաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Նույն օրը, ժամը 18.00-ին, 1950 թ. ծնված Ռաֆիկ Խ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ձայնազդանշանային ինքնաշեն հրթիռանետ` ձեւափոխված եւ հարմարեցված 7,62 մմ տրամաչափի գնդացրի փամփուշտներ կրակելու համար, «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, ականի պայթուցիչի 10 պարագա, 5,45 մմ տրամաչափի` 100 եւ 7,62 մմ տրամաչափի 112 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: