Հունվարի 31-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Տաշիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել 35-ամյա Ռոման Դ.-ի բնակարանում: Տանտերը ննջասենյակի մահճակալի տակից ներկայացրել է 16 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան եւ նույն տրամաչափի 18 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ եւ Տաշիրի բաժնի ծառայողները 1987 թ. ծնված Միխայիլ Օ.-ի տանը եւ օժանդակ շինություններում կատարված խուզարկության ընթացքում տան հյուրասենյակում դրված թախտի միջից հայտնաբերել են 32 մմ տրամաչափի մեկփողանի որսորդական հրացան, 32 մմ տրամաչափի 35 դատարկ պարկուճ, 32 մմ տրամաչափի լիցքավորված 11 պարկուճ, 2 վառոդի չափիչ, 1 տուփ վառոդ, 1 տուփ արճիճ, 2 լուցկու տուփով հրապատիճ եւ վառոդը լիցքավորելու համար սարքավորումներ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: