Հունվարի 31-ին, ժամը 21:50-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած, 40-ամյա Կարեն Կ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը/ 1-ին մասի հատկանիշներով:



























