Փրկարարները, ոստիկանները եւ զինվորականները 1000 մարդ են տարհանել Սերբիայի հյուսիսում ձնակույտերի մեջ թաղված մեքենաներից եւ ավտոբուսներից, ասվում է երկրի կառավարության հաղորդագրության մեջ: 

Սակայն  հարյուրավոր մարդիկ  դեռեւս շարունակում են մնալ ձյան գերության մեջ, նշվում է փաստաթղթում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Սերբիայի հյուսիսային մարզերում ձյան առատ տեղումները կաթվածահար են արել տրանսպորտի երթեւեկությունը, դժվարացրել Խորվաթիայի, Հունգարիայի եւ Ռումինիայի սահմանայինանցակետերի աշխատանքները: Իշխանությունները բնակչությանը կոչ են արել ճանապարհ չգնալ, քանի դեռ եղանակի պատճառով ստեղծված սպառնալիքը  չի վերացել: