Ադրբեջանում Ղրղըզստանի ներկայացուցիչ Այջիգիթ Բուրանովը իրեն թույլ է տվել միակողմանի եւ ոչ դիվանագիտական հայտարարություն անել: Առնվազն այդկերպ են ներկայացրել ադրբեջանական լրատվամիջոցները Ղրղըզստանի ներկայացուցչի խոսքը:

Այսպես, ըստ APA-ի վարկածի, Այջիգիթ Բուրանովը հայտարարել է հետեւյալը. «Ղրղըզստանը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Հաշվի առնելով մեր ընդհանուր պատմական արմատները, թյուրքական ծագումը եւ միավորմանն ուղղված ջանքերը, մենք միշտ Ադրբեջանի հետ ենք»:

Բուրանովը նաեւ նշել է, որ «Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձեւերը՝ ադրբեջանական հողերն առանց պայմանների ազատելու մասին»:

Ըստ էության, նման հայտարարությունը կարելի է դիտարկել որպես Բիշքեկի կողմից ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններից հրաժարվելու անոնս՝ Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում: