Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 18.52-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Գալշոյան փողոցի թիվ 10 շենքի բնակիչներից մեկը՝ 2012 թ. ծնված Գ. Հ., թունավորման նախանշաններով հոսպիտալացվել է «Մուրացան» ԲԿ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության: