ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հույս ունի, որ Ուկրաինայում կձեւավորվի ավելի լեգիտիմ կառավարություն, իշխանությունը կհասկանա, որ մարդիկ ձգտում են մասնակցել սեփական ճակատագրի որոշման գործում:
Մեկնաբանելով Ուկրաինայի հետ կապված դրությունը՝ Օբաման նշել է, որ ԱՄՆ-ը ակտիվ երկխոսության մեջ է կառավարության հետ: «Մենք վստահ ենք, որ նախ, ցույցերն ու խոսքի ազատությունը սահմանափակող կանոններն ի վերջո արդյունավետ չեն, եւ մենք դեմ ենք դրանց»,- նշել է Օբաման վիդեո-կոնֆերանսի շրջանակներում:
«Երկրորդ. պետք է վերակառուցել Ուկրաինայի կառավարությունն այնպես, որ ընդդիմությունն ու փողոցում գտվող մարդիկ կարողանան մասնակցել ժողովրդավարության նախապատրաստման գործընթացին: Դա հեշտ չի լինի, սակայն բանակցություններում մենք փորձում ենք օգնել այդ նպատաիկին հասնելու ճանապարհին»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
«Երրորդ. հեռանկարում տեղի ունեցածը արտահայտում է այն, որ ուկրաինացիները նայում են դեպի Եվրոպա ու Արեւմուտք՝ որպես գործըկներոջ ազատ տնտեսության անցման ժամանակ: Ակնհայտ է, որ նա ամուր պատմական կապեր ու առեըտրական հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, ինչը զոհելու կարիք չկա»,- հայտարարել է Օբաման:
Նրա կարծիքով «ուկրաինացիները չեն ցանկանում, որպեսզի փակ դռների ետեւում խաչ դրվի ավելի ազատ հասարակություն ունենալու իրենց ձգտումների վրա»:
«Մենք աշխարհում արդեն նման երեւույթի ականատես եղել ենք: Պետությունների համար դժվար է շարժվել հին կանոններով, որոնք հաշվի չեն առնում հասարակ մարդկանց հույսերը»,- հավելել է նա:
«Երբ կա համացանց, սմարթֆոններ, Google տեխնոլոգիաներ ու տեղեկություններ, մարդիկ ցանկանում են մասնակցել սեփական ճակատագրի որոշմանը: Այժմ հնարավոր է տեղեկատվությունը նախկին պես սահմանափակել: Հույս ունեմ, Ուկրաինայում իշխանությունները կընդունեն սա ու ամեն բան կկարգավորվի»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնին»:




























