Ուգո Չավեսն իշխանության էր եկել 1999 փետրվարի 2-ին` հաղթելով իր առաջին նախագահական ընտրություններին, որից հետո շարունակաբար կառավարել էր երկիրը` ընդհուպ մինչեւ իր մահը (անցյալ տարվա մարտ): 2013թ. վերջին երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն դեկտեմբերի 8-ը հռչակել էր Ուգո Չավեսի նկատմամբ սիրո օր:

Նոր տոնը «Ուգո Չավեսի եւ հայրենիքի նկատմամբ հավատարմության եւ սիրո օր է»: 2013թ. հոկտեմբերին նախագահ Մադուրոն հայտարարել էր Ուգո Չավեսի գաղափարախոսությունը դպրոցներում եւ համալսարաններում ուսումնասիրելու անհրաժեշտության մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 2013թ. հուլիսին Մադուրոն հայտարարել էր Չավեսի գաղափարական ժառանգության ուսումնասիրության գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու մասին:

Ինստիտուտը ղեկավարում է նախկին նախագահի ավագ եղբայր Ադան Չավեսը` Բարինասի ներկայիս նահանգապետը: Հիշեցնենք, որ Ուգո Չավեսը վախճանվել էր 2013թ. մարտի 5-ին` ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո: Ըստ պաշտոնական տվյալների` հուղարկավորությանը նախորդած հրաժեշտի արարողության 10 օրվա ընթացքում ազգային առաջնորդին հրաժեշտ էր տվել 4 միլիոն մարդ: