Թաիլանդում իշխանությունները եւ ընդդիմությունը տոնում են խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակը, թեեւ ընտրությունների պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել: Վարչապետ Յինգլակ Չինավատը հեռուստաեթերից շնորհակալություն է հայտնել ընտրողներին` անցած ընտրություններին ակտիվ մասնակցության համար: Ընդդիմադիր Դեմոկրատական բարեփոխման ժողովրդական խորհրդի գլխավոր քարտուղար Սութհեպ Թհիաքսուբանը հանրահավաքի բեմից շնորհակալություն է հայտնել հակակառավարական ցույցերի մասնակիցներին` ընտրությունները խափանելուն ուղղված նրանց ջանքերի համար: Նա վստահ է, որ հաղթել է ընդդիմությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ըստ որոշ տվյալների` 28 ընտրատեղամասերում ընտրությունները չէին կայացել թեկնածուների բացակայության պատճառով, որոնց գրանցումը ցուցարարները արգելափակել էին դեկտեմբերին: