2013թ. Վրաստանն Ադրբեջանից 295,74 հազ. տոննա՝ 275,69 մլն դոլարի նավթամթերք է ներկրել, ասված է Վրաստանի վիճակագրական ծառայության հաշվետվությունում:
2013թ. նավթի ու նավթամթերքի ներկրման ընդհանուր ծավալը կազմել է 954,41 մլն դոլար: Այսպիսով, Ադրբեջանն ապահովում է Վրաստան ներկրվող նավթի շուրջ 30 տոկոսը:
Ըստ հաշվետվության` Ադրբեջանից Վրաստան նավթի ներկրման տարեկան ծավալը կրճատվել է 17,83 տոկոսով (45,48 հազար տ):
Հաշվետու ժամանակաշրջանում Ադրբեջանից նեկրվող նավթի եւ նավթամթերքների մասնաբաժինը կազմե է 43,2 տոկոս:
2013թ. Վրաստանն Ադրբեջանից ներկրել է 638,11 միլիոն դոլարի արտադրանք: Ադրբեջանից Վրաստան ներկրման ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 0,7 տոկոսով, հայտնում է «Գռուզիա Online»-ը:




























