ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դեմ է հանդես եկել Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցների նոր փաթեթին: Այս մասին նա հայտարարել է ամերիկացի դեմոկրատ-սենատոր Կարլ Լեւինի հետ նամակագրության մեջ, փոխանցում է The Associated Press-ը:

Նա կարծում է, որ նոր խիստ պատժամիջոցները կարող են խաչ քաշել միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների վա: Մասանավորապես, նախկին պետքարտուղարը կոչ է արել կոնգրեսին հապաղել նման որոշումներ կայացնելու հարցում: Այդ կերպ նա սատարել է նախագահ Բիլ Քլինթոնին, որը խոստացել է վետո դնել նման ցանկացած օրենքի վրա:

Նշենք, որ սենատորներից կեսից ավելին կողմ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներին, եթե միջուկային ծրագրի վերաբերյալ համընդհանուր համաձայնագիր չկնքվի:

Ավելի վաղ գործող պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել էր, որ Նահանգները կշարունակեն Թեհրանի նկտմամբ կիրառել գործող պատժամիջոցները: