Հայաստանի ԱԻՆ-ում, փետրվարի 2-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաղրամյան փողոցի թիվ 9 հասցեում այրվում է տան տանիք:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.54-ին, մարվել՝ 18.03-ին:
Այրվել է Ժ.Մ.-ին պատկանող տան պատշգամբի կախովի առաստաղը եւ ջերմամեկուսիչ շերտը (20 քմ):




























