ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երեւան կայցել են փետրվարի 5-ին: Այս մասին NEWS.am-ին է հաղորդել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ջեյմս Ուորլիքի, Իգոր Պոպովի ու Ժակ Ֆորի այցելության շրջանակներում բարձրագույն մակարդակում հանդիպումներ կանցկացվեն:

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին նախատեսվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ:

Հունվարի 23-24 Փարիզում կայցել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը: Հանդիպման արդյունքում արված հայտարարությունում միջնորդները ընդգծել են հակամարտության խաղաղ լուծմանն ուղղված աշխատանքները շարունակելու եւ երկու երկրներին նախագահների հանդիպումը կազմակերպելու պատրաստակամությունը: