Ազգային պատգամավոր, ՈւԴԱՐ-ի առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է արել երկուշաբթի մասնակցել «Մի՛ վախեցիր, դու ուկրաինացի՛ ես» ակցիային: Այդ մասին նա փետրվարի երկուսին հատարարել է Անկախության մայդանի բեմից՝ իր ելույթի ընթացքում:

«Կոչ եմ անում բոլորին երկուշաբթի 12:00-ին հայտարարել Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղղված աջակցության մասին, ինչպես նաեւ կողմ հանդես գալ ձերբակալված ցուցարարների ազատմանը»,-հայտարարել է Կլիչկոն: Նա հայտարարել է, որ ակցիային կարելի է աջակցել պատուհաններից ուկրաինական դրոշներ կախելով:

Կլիչկոն նաեւ կոչ է արել ուկրաինացիներին ջոկատներ կազմել՝ փողոցներում կարգ ու կանոնին հետեւելու, հաղորդում է ЛІГА-ն: