Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, փետրվարի 1-ին, ժամը 15.20-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 33-ամյա Արսեն Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, Գյուլբենկյան փողոցի 24/101 հասցեում գործող դեղատան աշխատակցուհուց բացահայտ հափշտակելով` 3 տուփ «Սոլպադին» դեղամիջոցի 24 դեղահաբ, 1 սրվակ «Լիդոկային», 1 սրվակ յոդի լուծույթ եւ մեկանգամյա օգտագործման 4 ներարկիչ, դիմել է փախուստի:

Հափշտակվածն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: