Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, փետրվարի 1-ին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման համաձայն` ավազակային հարձակում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, 57-ամյա Մերուժան Ս.-ի տնից խուզարկությամբ հայտնաբերել են ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 2, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, «ՈւԶՌԳՄ» տեսակի նռնակի 6 պայթուցիչ, արծաթագույն շեղբով դանակ եւ զինամթերք մաքրելու հեղուկով լցված թիթեղյա տարա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:




























