Անցյալ տարվա վերջին եռամսյակում սպառողական զամբյուղի ապրանքների նվազագույն կազմի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.4 տոկոսով: տեղեկության համար նշենք, որ անցյալ տարի դեկտեմբերին տարվա կտրվածքով սննդամթերքի արժեքն ավելացավ 3.7 տոկոսով:

Նշենք, որ զամբյուղում սննդամթերքի ամենօրյա նորմերը չեն փոխվել, արժեքն ավելացել է սննդամթերքի բաղադրամասերի թանկացման հետեւանքով: Իսկ մթերքների բաղադրությունը բավական վիճելի է: Երբ հացի օրվա սպառումը մեկ անձի համար կազմում է 461 գրամ, այդ ցուցանիշը ձկան դեպքում 2.5 գրամ է, մսամթերքի դեպքում՝ 48.3 գրամ, ձուն՝ 18.6 գրամ:

Զամբյուղում մթերքների անհամամասնության տվյալները, հաշվի առնելով հացի էժանությունը, ապահովում են մթերային հավաքածու ցածր արժեք: Կա մեկ այլ հանգամանք, որը կապված է հացի կայուն գնի հետ. թանկարժեք մթերքներ թանկացումը «հավաքածուի» կազմում նվազագույն է հասցվում:

Այսպես, եթե օրինակ զամբյուղի արժեքն ավելանում է 1 տոկոսով, ձկնամթերքը պետք է թանկանա 37.2 տոկոսով, ձուն՝ 35.3 տոկոսով, յուղն ու կարագը՝ 19.0 տոկոսով, մսամթերքը՝ 8.7 տոկոսով: Իսկ ահա հացի դեպքում բավական է «միայն» 3.2 տոկոսը:

Ուստի յուղի, ձեթի (45,8 տոկոս), կաթնամթերքի (11.0 տոկոս), ձվի (29.3 տոկոս) կտրուկ աճը մասամբ փոխհատուցվեց հացի թանկացման դանդաղ տեմպերով (2.3 տոկոս):

Կարող են հաշվարկել որոշ մթերքների գների աճը ընդհանուր ցուցանիշի հիման վրա: Այսպես, վերոհիշյալ 6.4 աճի 0.7 տոկոսը կազմել է հացամթերքը, կաթնամթերքը՝ 1.3 տոկոս, ձուն՝ 0.8 տոկոս, յուղն ու ձեթը՝ 2.4 տոկոս եւ այլն: Ինչպես տեսնում ենք, թանկարժեք մթերքների երկնիշ գնաճը հանգեցրել է զամբյուղի արժեքի չնչին աճի:

Ալբերտ Խաչատրյան