Ռուսաստանում գրանցվել է առաջին դեպքը, երբ երեխային պատասխանատվության են ենթարկել տարեկիցների շրջանում գեյ-քարոզչության համար:
Անչափահասների հարցերով հանձնաժողովի վճռում նշվում է, որ նոյեմբերին ինչ-որ «պրոֆիլակտիկ աշխատանքի» ընթացքում բացահայտվել է 9-րդ դասարանի աշակերտուհի, «որը բացահայտորեն խոստովանել է, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունի», հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Բացի այդ, հանձնաժողովի տվյալներով՝ աղջիկը պարբերաբար տեղեկություններ է տարածել, որոնք ուղղված են եղել անչափահասների շրջանում ավանդական ու ոչ ավանդական սեռական կողմնորոշման սոցիալական նույն արժեքի մասին պատկերացումներ ձեւավորելուն:
Ներկայումս աղջիկը հաշվառման մեջ է ու իրավապահների վերահսկողության տակ:




























