Մոսկվայի հյուսիս-արեւելքի դպրոցներից մեկն է ներխուժել հրացանով մի տղամարդ եւ վիրավորել ոստիկանության երկու աշխատակցի: Հարձակվողը պատանդ է վերցրել 20 բարձրդասարանցիների:
Ըստ ականատեսների` անհայտ տղամարդը ներխուժել է №263 դպրոց եւ կրակել: Ենթադրվում է, որ հանցագործը աշակերտներից մեկի հայրն է, հայտնում է Lifenews-ը:
Ըստ տեղեկության` պահակը հասցրել է ոստիկանություն կանչել: Սակայն տղամարդը պատուհանից կրակել է դեպքի վայր ժամանած ոստիկանների վրա: Մեկ ոստիկան վիրավորվել է: Դրանից հետո դպրոցի մոտ ոստիկանության նոր աշխատակիցներ են ժամանել, սակայն հանցագործը նորից է կրակել` վիրավորելով ՆԳՆ-ի եւս մեկ աշխատակցի:
Ըստ նախնական տվյալների` ոստիկաններից մեկը մահացել է: ՆԳՆ-ի մամուլի կենտրոնում այդ լուրը չեն հաստատել:
ՌԴ ՆԳՆ-ն ստուգում է Մոսկվայի դպրոցներից մեկում կրակոցների վերաբերյալ տեղեկությունը, ասել են վարչության մամուլի կենտրոնում, հայտնում է «Ինտերֆաքսը»:




























