Ապրիլի 19-21-ին կայանալու է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Գերմանիա:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի ծրագրի շրջանակներում ապրիլի 19-ին կայանալու են Մամեդյարովի հանդիպումները ԳԴՀ Բունդեսթագի արտաքին կապերի հանձնաժողովի ու Հարավային Կովկասի խորհրդարանական խմբի անդամների հետ, նաեւ ԳԴՀ արտգործնախարար Գուիդո Վեստերվելլեի հետ:
Նաեւ նախատեսված է հանդիպում կանցլերի գրասենյակի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյգենի հետ:
Մամեդյարովը հանդիպումներ կունենա նաեւ այլ գերմանացի պաշտոնատարների հետ:




























