Մոսկովյան դպրոցում աշակերտներին պատանդ վերցրած հանցագործը չեզոքացվել է: Նա նույն դպրոցի բարձր դասարանների աշակերտներից է:

Մոսկվայի հյուսիս-արեւելքում դպրոցը գրավելիս զոհվել է ոստիկանության ավագ սպա ու ուսուցիչ, եւս մեկ իրավապահ վիրավորվել է, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Գերատեսչությունում ընդգծել են, որ բոլոր երեխաներն ու ուսուցիչները տարհանվել են, աշակերտներից ոչ մեկը չի տուժել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ նշվել էր, որ Մոսկվայի թիվ 263 դպրոց է ներխուժել զինված մի տղամարդ, ենթադրաբար աշակերտներից մեկի ծնողը, եւ կենսաբանության դասասենյակում պատանդ վերցրել 10-րդ դասարանի տասնյակ աշակերտների: