Դավիթ Անհաղթի փողոցում, այսօր՝ փետրվարի 3-ի կեսգիշերին, դժբախտ դեպք է տեղի ունեցել. 19 շենքի բակում երիտասարդ կնոջ դի են հայտնաբերել: Պարզվել է, որ նա նույն շենքի բնակիչ 30-ամյա Սեդան է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա կեսգիշերին ժամը 03-ի սահմաններում ցած է նետվել 6-րդ հարկի իր բնակարանի ննջասենյակի պատուհանից:

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ հանգամանքները պարզվում են: Այլ մանրամասներ չեն հայտնել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: