ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասրշիկը անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման եւ մարդկային կորուստների փաստերի առթիվ:
Ադրբեջանական Trend-ն տված հարցազրույցում նա ընդգծել է, որ յուրաքանչյուր կորուստ ողբերգություն է, որը կարելի է կանխել՝ հետեւելով հրադադարի ռեժիմին:
«Ցավոք, վերջին շաբաթներին իրավիճակն էլ ավելի է սրվել եւ իրավիճակի հետագա լարման ռիսկը թերագնահատվում է»,-ասել է նա:
Կասպրշիկը նշել է, որ լարված իրավիճակին ականատես է եղել շփման գծում ԵԱՀԿ մոնիտորինգի ժամանակ: «Թեեւ երկու կողմերի տեղի հրամանատարները երաշխավորում էին, որ դիտարկման ժամանակ հրադադարի ռեժիմը չի խախտվի, եւ խումբն անվտանգ կլինի, սակայն կրակ էր բացվել»,-ասել է նա՝ հավելելով, որ հրադադարի ռեժիմի պահպանման պատասխանատվությունն ընկնում է երկու կողմերի վրա:
Դեսպանի խոսքով՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման հարցը կքննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի այցելության ժամանակ:




























