Մոլդովայի ղեկավարության ռումինամետ ու եվրոպամետ կուրսը երկիրը կանգնեցրել է պառակտման եզրին: Նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ ընտրողների 98,9 տոկոսը կողմ է արտահայտվել ժողովրդի՝ ինքնորոշման հետաձգված ստատուսին, որը ենթադրում է «Գագաուզիա» ինքնավար-տարածքային միավորի անջատում Մոլդովայի հանրապետությունից:
Ինչպես հաղորդում է gagauzinfo.md-ն՝ խորհրդակցական հանրաքվեի ժամանակ արդյունքները քիչ տարբերակելի են եղել: Բացի այդ, հանրաքվեի ժամանակ 98,47 տոկոսը կողմ է արտահայտվել Մասքային միությանը:




























