ԵՄ-ի «Երկաթյա լեդին», որի ուսերին է ընկած եվրոյի կայունության համար պատասխանատվությունը, Գերմանիայի առաջին կին կանցլեր Անգելա Մերկելը չորրորդ անգամ անընդմեջ աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշի առաջատարն է», — ասվում է ռուսական Forbes-ի կայքի հաղորդագրության մեջ:
Ցանկի մասնակիցները տարբեր երկրների եւ բնագավառների կանայք են, այս անգամ այն կազմողները տեղերը դիտմամբ չեն բաշխել առաջինից մինչեւ տասը` նշելով միայն Մերկելի առաջատար լինելը:
Առաջին «տասնյակում» են հայտնվել նաեւ դերասանուհի Անջելինա Ջոլին եւ Քեյթ Միդլթոնը, որը Բրիտանիայի գահի թագաժառանգ է լույս աշխարհ բերել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:




























