Մոսկվայում ձերբակալել են չորս չարագործների, որոնք մտադիր էին ամրալարի միջոցով գողնալ բանկի գրասենյակում տեղադրված վճարման տերմինալը:
Հանցագործները Հայաստանի ու Չչենիայի քաղաքացիներ են: Նրանք փետրվարի երեքին փորձել են առեւանգել բանկի վճարման տերմինալը:
Ձերբակալության ընթացքում գողերն ընդդիմացել են ոստիկաններին: Արդյունքում երկու հանցագործներ վիրավորվել են:
Ներկայումս ոստիկանությունը ստուգում է ձերբակալվածների մասնակցության հնարավորությունը նմանատիպ այլ հանցագործությունների, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մոսկովյան բաժնի մամուլի ծառայությունը:




























