Փրկարար ծառայությունը փետրվարի 4-ին, ժամը 10.23-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի «Մշո ամրոց» ռեստորանի մոտակայքում՝ շինանյութի խանութում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը, որը անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձվել:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թոթովենց փողոցի թիվ 14/7 հասցեում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Շինանյութի խանութում այրվել է կախովի առաստաղ՝ 20 քմ եւ պենոպլաստ՝ 2 խմ: