Վրացական ոստիկանության դիմադրություն ցույց տալու համար Ջավախքում ձերբակալվել է չորս երիտասարդ:
Տարածված տեղեկությունների համաձայն՝ պահակային ոստիկանությունը Նինոցմինդա փողոցում կանգնեցրե է երիտասարդ հայերի՝ ստուգելու նպատակով, ինչը դժգոհություն է առաջացրել ու ֆիզիկական դիմադրության վերածվել:
Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ ծեծի են ենթարկվել մի քանի ոստիկաններ, կոտրվել են նրանց մեքենաներ:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին:
Վրաստանի ՆԳՆ-ում հայտարարում են, որ հարուցվել է քրեական գործ, փոխանցում է «Գրուզիա Online»-ը՝ վկայակոչելով «Նյուպոստը»:



























