Փետրվարի 3-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները Այգեզարդ գյուղի տներից մեկից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Սաշա Պ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունվարի 31-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով եւ 118 հոդվածի (ծեծ) մեղադրանքներով նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:




























