ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական Մեթյու Բրայզայի կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկիրը մոտեցրել է վրացիների երազանքին, իսկ նրա «ագրեսիվ գործողությունները» բխում էին ԱՄՆ շահերից:
«Այժմ Սահակաշվլիի մասին տարբեր կարծիքներ կան, սակայն ընդհանուր առմամբ բոլորը համաձայնում են, որ «Վարդերի հեղափոխությունը» ու բարեփոխումները, որոնք նա իրականացրել է, պատմական նշանակություն ունեն»,-ասել է Բրայզան՝ հավելելով, որ նախքան Սահակաշվիլին Վրաստանը որպես պետություն գրեթե գոյություն չուներ:
Ըստ Բրայզայի՝ Սահակաշվիլիի՝ Վրաստանը միավորելու փորձերը ԱՄՆ-ում երկակի գնահատականի է արժանանում: Մի կողմից կարծում են, որ նա ճիշտ է արել, քանի որ դա էր պահանջում վրացի ժողովուրդը, մյսւոները կարծում են, որ նա իր ագրեսիվ գործողություններով սխալվել է, պետք էր ավելի համբերատար մոտենալ խնդիրներին: Այս մասին նա հայտարարել է «Կվիրիս պալիտրա» պարբերականին:




























