Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիսթիի թիկնապահին մեղադրում են մանր կողոպուտների մեջ:
Ինչպես պարզ է դարձել, 35-ամյա թիկնապահ Ուիլյամ Կարվոնիուսը սպորտային խանութից առեւանգել է 300 դլորաի ապրանքներ: Մեղադրական եզրակացության համար նա ապրանքները դրել է զամբյուղի մեջ, հետո հանել փաթեթավորումից ու գրպաններում տեղավորել: Դատարկ փաթեթները նա կրկին տեղավորել է դարակների վրա:
Միջադեպը տեղի է ունցել այս տարվա հունվարին:
Նրա գործողությունները տեսանկարահանվել են, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով CBS News-ը:
Ավելի վաղ նահանգապետ Քրիս Քրիսթին ու նրա վարչակազմն արդեն քանիցս հայտնվել են սկանդալի կենտրոնում:
Նյու Ջերսիի նահանգապետին մեղադրում են միջոցները ոչ ըստ նշանակության ծախսելու մեջ




























