Թուրքիայի Ադանա նահանգում 4 բեռնատար կանգնեցրած եւ խուզարկում իրականացրած Ադանայի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Օզքան Չոքային հեռացրել են ծառայությունից։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայում ավարտվել է հունվարի 19-ին Թուրքիայի ազգային հետախուզության հսկողությամբ ընթացող 3 բեռնատարների խուզարկման գործով ծառայողական քննությունը, որի արդյունքում որոշվել է ծառայությունից հեռացնել այդ գործողությունը գլխավորած Ադանայի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Օզքան Չոքային։

Ավելի վաղ աշխատանքից հեռացվել էր այդ բեռնատարները խուզարկելու հրահանգ տված Ադանայի դատախազ Ազիզ Թաքչըին։

Այս դեպքերն առանձնանում են նրանով, որ թուրքական մամուլի պնդումներով, դեպի Սիրիա շարժվող այդ բեռնատարներում եղել են զենքեր։