ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի գոտում լարվածության սրացմամբ:
Trend-ի թղթակցի հետ զրույցում Դիդիե Բուրկհալտերը անհագստություն է հայտնել ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծին զինվորականների եւ քաղաքացիական անձանց զոհվելու եւ վիրավորվելու առիթով:
«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ կողմերին կոչ եմ անում ամբողջապես օգտագործել այն արժեքավոր հնարավորությունները, որոնք ընձեռում են ԵԱՀԿ ներկայացուցիչների այցերը սահման՝ լարվածությունը նվազեցնելու նպատակով միմյանց հետ անմիջական շփման համար», - ասել է Բուրկհալտերը:




























