Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ նրան եւ թիմին համեմատելով Ալի Բաբայի եւ 40 ավազակների հետ։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հայտարարել է, թե իրենք ժողովրդի օգնությամբ պետք է Թուրքիան կեղտից մաքրեն։

«Ես իմ խոսքն ուղղում եմ իշխող կուսակցությանը ձայն տված քաղաքացիներին։ Միասին կառուցել ենք այն Թուրքիան, որտեղ բոլորը երջանիկ են ապրելու։  Մարտի 30-ին գնում ենք քվեարկության եւ նրանց դասը տալու ենք։ Պետությանը ազատելու ենք ավազակներից։ Մի գեղեցիկ հեքիաթ ունենք՝ «Ալի Բաբան եւ 40 ավազակները»։ Իսկ Էրդողանը հազարավոր ավազակներ ունի»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։