ԱՄՆ իշխանությունները կարող են նոր կանոն մտցնել, որը կստիպի ավտոարտադրողներին մեքենաներում պարտադիր Wi-Fi ադապտորներ տեղադրել, որպեսզի նրանք կարողանան շփվել միմյանց հետ: Դա արվում է վթարները կանխելու նպատակով:
Այսպես, ավտովթարները կանխելու տեխնոլոգիան, որը հաջողությամբ փորձարկվել է Մչիգանի համալսարանում, ապացուցել է իր արդյունավետությունը: Այդ տեխնոլոգիան կոչվում է V2V, եւ ամերիկյան ենթերեկության անվտանգության ազգային վարչակազմը վստահ է, որ դա նույնքան անհրաժեշտ է, որքան ամրագոտիները կամ անվտանգության բարձիկները:
Այդ տեխնոլոգիանի օգնությամբ մյուս մեքենաները «կտեղեկանան», թե ինչ են անում այն մեքենաները, որոնք գտնվում են մոտակայքում: Վթարային իրավիճակ առաջանալու դեպքում վարորդը նախազգուշացվում է:




























