Լենինգրադի մարզի Վսեվոլոժյան շրջանում տաք հետքերով բացահայտվել է նախկինում կատարված կրկնակի սպանությունը:
Kօnkretno.ru կայքի փոխանցմամբ, տղամարդու եւ կնոջ՝ մինչեւ ոսկորները փտած մարմինները հայտնաբերվել են «Կյանքի ճանապարհի» 4-րդ կիլոմետրին, երեկ ժամը 4-ի սահմաններում: Ոստիկաններին հաջողվել է ոչ միայն պարզել սպանվածների ինքնությունը, այլեւ՝ մարդասպաններին: Ըստ ոստիկանության տվյալների՝ սպանվածները Հայաստանի քաղաքացիներ են, իսկ մարդասպանները՝ ադրբեջանցիներ, որոնք ինքնակամ ներկայացել են ոստիկանություն: Ադրբեջանցիներն իրենք են ցույց տվել զոհերի «թաղման» վայրը:




























