Հայաստանի բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները, այսօր՝ փետրվարի 5-ի ժամը 09.00-ի դրությամբ, հիմնականում անցանելի են:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դժվարանցանելի են Տավուշի մարզի Ոսկեպար-Նոյեմբերյան, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները, Դիլիջանի ոլորանները, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը եւ Վարդենյաց լեռնանցքը:
Երեւան-Սեւան ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում եւ «Սատանի կամուրջ» կոչվող հատվածում, Սիսիան եւ Գորիս քաղաքներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տրոնասպորտի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում սաստիկ բուք է:
ԱԻ նախարարությունը խորհուրդ է տալիս վարորդներին երթեւեկել վերոնշյալ ավտոճանապարհներով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:



























