Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 01.41-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.22-ին, մարվել՝ 02.47-ին: Այրվել է «Մերսեդես» մակնիշի 26 ՕՕ 746 համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ (վարորդ՝ Տ. Մ., ծնվ. 1978թ.):