Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արշակունյաց պողոտայի եւ Գ. Լուսավորիչ փողոցների խաչմերուկում՝ «Տիգրան Մեծ» տպագրատան շենքից ծուխ է նկատվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի թիվ 2 շենքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:22-ին, մարվել՝ ժամը 06:45-ին: Տպարանի պահեստում այրվել է թուղթ (5 խմ):