Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 5-ին, ժամը 04.10-ին տեղեկություն է ստացվել, որ միջհամայնքային Հ-26 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Բագրատաշեն հատվածում (10-րդ կմ) տեղի է ունեցել ավտովթար. ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 33 SD 960 համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչից՝ 35-ամյա վարորդ Ա. Ա.-ն, մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Նոյեմբերյանի» ԲԿ:

Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: