Ռուսաստանում ոստիկանները ձերբակալել են թոշակառուի, որի տնից մոտ երկու տասնյակ ատրճանակ է գտնվել:
«Մերձմոսկվայի Օդինցովի շրջանում ոստիկանության աշխատակիցները 70-ամյա թոշակառուի են ձերբակալել, որի սեփական տանը գտնվել է 16 ատրճանակ՝ մարտական փամփուշտներով, նաեւ՝ մարտական պարագաներ եւ հրաձգային զենքի բաղադրիչ տարրեր», - հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ՆԳՆ-ի Մոսկվայի վարչության ներկայացուցչին:
Նախկինում թոշակառուն արդեն դատվել էր զենքի պատրաստման համար:
Որոշվում է քրեական գործ հարուցելու հարցը:




























