Մոսկվացի քրեական հեղինակություն, ծննունդով վրաստանցի Չիլդիրի Իլգար Զահիր-օղլիին սպանել են իր մեքենայում՝ այսպես կոչված «թագադրումից» մեկ օր առաջ:

Սպանությունը տեղի է ունեցել փետրվարի չորսի գիշերը:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները մեքենայում հայտնաբերել են տղամարդու մարմինը՝ հրաձգային վնասվածքով: Զոհին խուզարկելիս հայտնաբերվել էին նրա փաստաթղթերը: Պարզվել է, որ նա նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: Այս մասին հաղորդում է Lifenews-ը:

Հիշեցնենք, որ նմանատիպ միջադեպ գրանցվել էր նաեւ Կրասնոգորսկում:

Ռուսաստանում հրազենային վնասվածքից մահացել է նախկին «օրենքով գող» Դաթո Փոթիյսկին