Ոստիկանության Մարտունիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 10.00-ին, 53-ամյա Եղիշե Բ.-ն կամավոր հանձնել է 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 09.30-ին, 66-ամյա Իվան Դ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» և «Ֆ-1» տիպի 1-ական նռնակ` պայթուցիչներով, սվին դանակ` ջնջված համարով և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 485 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 11.35-ին, 26-ամյա Խաչատուր Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 17.15-ին, 27-ամյա Գարիկ Զ.-ն կամավոր հանձնել է օդամղիչ հրացան` ձևափոխված 5.6 մմ տրամաչափի մարտական զենքի, 5.6 մմ տրամաչափի 10 փամփուշտ և «Ֆ-1» տիպի 1 նռնակ` առանց պայթուցիչի: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 10.15-ին, 36-ամյա Աշոտ Ա.-ն կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 17.15-ին, 46-ամյա Ալվարդ Ճ.-ն կամավոր հանձնել է մեկական «Ֆ1» տիպի և ինքնաշեն նռնակներ` առանց պայթուցիչների և ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 11.15-ին, 45-ամյա Սամվել Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 30 և 7,62 մմ տրամաչափի 23 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 13.30-ին, 51-ամյա Հմայակ Պ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսավոր մեկփողանի հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Նույն օրը, ժամը 18.00-ին, 47-ամյա Աշոտ Ա.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողարկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:




























