Հայաստանի ՊՆ-ում այսօր «Հայոց արծիվներ» հայրենասիրական ՀԿ ստեղծման 4-ամյակի նախաշեմին դրա ներկայացուցիչները հանդիպել են գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանին:
Հանդիպման ընթացքում նախարար Օհանյանը ընդգծել է կազմակերպության կարեւոր դերը՝ կապված կազմակերպության կողմից անցկացված լայնամասշտաբ աշխատանքների հետ: «Պաշտպանության նախարարի յուրաքանչյուր հանդիպումը նմանատիպ կազմակերպությունների հետ թույլ է տալիս եզրակացնել, որ դրանք կայացել են: Ռազմահայրենասիրական դաստիարակությունը ՊՆ աշխատանքների ամենակարեւոր ուղղություններից է: Ձեր կազմակերպության գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին»,-ընդգծել է նախարարը՝ հավելելով որ «Հայոց արծիվներ» կազմակերպությունը մեծ ներդրում է ունենում երիտասարդության գաղափարական դաստիարակության հարցում:
Օհանյանը նշել է նաեւ, որ հետագայում կազմակերպությունը պետք է ուշադրություն դարձնի մի քանի ուղղությունների:




























