Գորածարարը, որը հետաքննության տվյալներով, սպանել է Օրեխովո-Զուեւո քաղաքի բուժակին, գործել է աֆեկտի ազդեցությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2013-ին ձեռներեցների ընտանիքը դիմել էր տեղացի «գուշակին»՝ բիզնեսի հետ կապված խնդիրները լուծելու: «Բուժակը» միանգամից որոշել էր, որ ընտանիքի վրա «նավս» կար ու խորհուրդ էր տվել այն հանելու արարողակարգեր անցնել: Ամեն անգամ նա ոսկյա զարդեր է վերցրել, ինչպես նաեւ տան թանկարժեք սպասք ու 99 հազար դոլար արժողությամբ փոշեծծիչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»

Հետագայում «գուշակը» կարողացել էր վիճաբանություն գցել ընտանիքում, այնպես անել, որ շուտով ամուսինները սկսեին առանձին ապրել: Ընտանիքի հայրը զանգահարել էր խարդախին ու պահանջել հանգիստ թողնել իրենց, սակայն կինը շարունակել է անհանգստացնել նրանց: Տղամարդն անձամբ է գնացել «կախարդուհու» մոտ ու վիճաբանության ժամանակ հաշվեհարդար տեսել նրա հետ:

ԱՅն, որ տղամարդը հանցագործությունը կատարել է աֆեկտի վիճակում, հաստատել է հոգեբանա-հոգեբուժական փորձագիտությունը:

Սպանության մասին քրեական գործը փոխանցվել է դատարանին: