ԵԽ-ն պատրասռտվում է ԵՄ անդամ երկրներին կոչ անել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի պաշտոնյաների, օրենսդիրների, օլիգարխների դեմ: Այդ մասին ասվում է ԵԽ-ի փետրվարի 5-ի բանաձեւի նախագծում:

Փաստաթղթում մտահոգություն են հայտնում, որ չնայած միջազգային հանրության ճնշմանը՝ Ուկրաինայի իշխանությունը շարունակում է ցուցարարների նկատմամբ ահաբեկման եւ բռնության քաղաքակունությունը:

Առաջին կետով առաջարկվում է զորակցություն հայտնել Ուկրաինայի ժողովրդին:

Ուկրաինայի իշխանությանը կոչ են անում հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները եւ անմիջապես միջոցներ ձեռնարկել խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառողների դեմ: 

Նախագահ Յանուկովիչից պահանջում են անմիջապես ազատել ապօրինի ձերբակալված ցուցարարներին, նաեւ՝ Յուլյա Տիմոշենկոյին:
Առաջարկվում է ստեղծել անկախ քննչական կոմիտե՝ մարդու իրավունքների բոլոր խախտումները քննելու համար:

ԵԽ-ն մտադիր է նաեւ կոչ անել ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ԱՄՀ-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպայի ներդրումային բանկի շարունակել պատրաստել Ուկրաինայի ֆինանսական աջակցության երկարաժամկետ փաթեթը:

Իսկ վերջին՝ 20-րդ կետը, վերաբերում է Ռուսաստանին, որին կոչ է արվում դադարեցնել հարեւանների վրա ճնշում գործադրելը:
Փաստաթղթի  քվեարկությունը տեղի կունենա փետրվարի 6-ին, հայտնում է «Ուկրիանսկայա պրավդան»: